Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

7 փաստ ի պաշտպանություն շոկոլադի

7 փաստ ի պաշտպանություն շոկոլադի

Երևի չգտնվի մեկը, որին մայրը փոքր հասակում զգուշացրած չլինի շոկոլադի չարաշահման հետևանքների մասին: Ժամանակն է հասկանալու, թե  որն է ճշմարտությունն ու որը առասպել: Տվյալներ կան, որ այս մթերքը ոչ միայն համեղ է, այլև շատ օգտակար:

Էներգիայի աղբյուր

Շոկոլադում պարունակվող ածխաջրերը  մատչելի ու արագ այրվող էներգիա են տալիս, իսկ կակաոյի յուղի բաղադրության ճարպերն ավելի դանդաղ են յուրացվում` օրգանիզմին  ապահովելով էներգիայով բավական երկար ժամանակ: Դրա համար շոկոլադ պետք է ուտել, եթե ակտիվ կյանք եք վարում, շատ եք շարժվում կամ էլ սպորտով զբաղվում: Հաշվեք, թե քանի կալորիա եք օրական ծախսում ու ըստ այդմ  որոշեք ձեր օրվա շոկոլադի չափաբաժինը: Եթե ճիշտ հաշվարկեք, ապա շոկոլադից վնաս չի լինի:

Օգտակար է ուղեղին

Վաղուց նկատել են, որ շոկոլադը բարելավում է հիշողությունը և, ընդհանրապես, բարերար է ազդում ուղեղի աշխատանքի վրա: Գիտնականները կարծում են, որ կակաոյի ֆլավոնոլները կարող են բարերար ազդեցություն ունենալ ուղեղի աշխատանքի դժվարության ժամանակ, օրինակ` գերհոգնածության, վատ քնի: Շոկոլադի արդյունավետությունը  նրանում է, որ այն լայնացնում է ուղեղի անոթները: Ուղեղի կարորագույն բաժիններին ավելի շատ արյուն, հետևաբար` լավ թթվածնամատակարարում է կատարվում:

Շոկոլադի կոֆեին

Շոկոլադի մի սալիկում պարունակվում է ընդամենը 30մգ կոֆեին: Համեմատության համար ասենք, որ մեկ գավաթ սուրճի մեջ այն 180 մգ է: 30 մգ-ն բավարար է սիրտանոթային ու նյարդային համակարգի թեթևակի խթանման համար: Կա կարծիք, որ կակաոն բարելավում է իմունային համակարգի աշխատանքը: Սակայն հիշեք, բուժման նպատակով ավելի լավ է օգտագործել  դառը շոկոլադի բարձրորակ տեսակներ:

Օգտակար բուրմունք

Գիտնականները նույնիսկ շոկոլադի բույրն են օգտակար համարում: Այդ անկրկնելի բույրը պայմանավորված է  շուրջ 40 եթերային միացություններով: Չի լինի մի մարդ, ում այդ բույրը տհաճ լինի: Ֆիզիոլոգները  պարզել են,որ այն բարերար ազդեցություն է ունենում մարդու հոգեկանի վրա. գրգռվածությունն է թուլացնում, վերացնում: Հանգստացնում է և նույնիսկ  վերականգնում հոգեկան հավասարակշռությունը: Իհարկե, դա կատարվում է այն պատճառով, որ շոկոլադի հետ են ասոցացվում հաճելի զգացումները, մեր մանկության հիշողությունները: Չէ որ հենց հոտերն են մարդկային զգացողություններից ամենաերկարակյացն ու կայունը:

Հակադեպրեսանտ

Երևի աշխարհի յուրաքանչյուր կին գեթ մեկ անգամ սիրային թախիծը փորձել է մեղմել շոկոլադով: Դա նույնպես իր գիտական բացատրությունն ունի: Կաթն ու սերուցքը բնական տրանկվիլիզատորներ են . հանգստացնում են նյարդային համակարգը, բարձրացնում տրամադրությունը և օգնում պայքարել անքնության դեմ:

Աֆրոդիզիակ

Շոկոլադը ամենահայտնի աֆրոդիզիակն է: Այն պարունակում է  ֆենիլալանին անունով նյութ : Դա ամինաթթու է, որը նպաստում է օրգանիզմում էնդորֆինի բնական մշակմանը:

Կարիես ու պզուկներ

Այն առասպելը, որ շոկոլադից պուկներ են առաջանում ու ատամները փչանում, ամենատարածվածն է: Սակայն գիտնականները վստահեցնում են, որ ակնեն մաշկային որոշ գեղձերի գերֆունկցիայի  պատճառով է առաջանում, ոչ թե շոկոլադի: Մի ուսումնասիրության ժամանակ մասնագետները համեմատեցին երկու խումբ. մի խմբին առաջարկվել էր շոկոլադի փոխարինիչ, մյուսին` 85% կակաոյի զանգվածով շոկոլադ: Արդյունքում երկու խմբերում փոփոխություններ էլ չկային: Շատ մասնագետներ էլ ասում են, որ շոկոլադը բերանի խոռոչի համար օգտակար է: Կակաոն պարունակում է հակամանրէային բաղադրիչներ, որոնք պայքարում են կարիեսի դեմ, իսկ շոկոլադի մեջ տանինի պարունակությունը խոչընդոտում է  բերանի խոռոչում մանրէների բազմացմանը:

Այս ամենով հանդերձ, շոկոլադը բոլոր մթերքների նման օգտակար է չափավոր քանակով:

Ամեն մեկն ինքը պետք է որոշի իր օրական նորմը, այնուամենայնիվ այն չպետք է գերազանցի մեկ սալիկը:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am
Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am

Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...

ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից
ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից

Տրանսճարպերի չարաշահումը`...

Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am
Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...

Ուտելու հոգեբանությունը. urolog.am
Ուտելու հոգեբանությունը. urolog.am

Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...

ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը
ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը

Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...

Ալերգոլոգիա
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին

Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...

Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am
Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am

Միզապարկի քարերի  առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...

Միզային համակարգ Սննդակարգեր
Գինին և առողջությունը
Գինին և առողջությունը

Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...

Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am
Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am

Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...

Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am
Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am

Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...

Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am
Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...

Հղիություն, ծննդաբերություն
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am

Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը:  Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...

Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com
Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com

Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...

Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am
Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am

Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...

Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4
Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...

Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ